copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 10:58 11-04-2026

Ոստիկանության գվարդիայի՝ վթարի ենթարկված ավտոբուսն ուղեկցում էր Փաշինյանին

Ըստ տեղեկությունների՝ այսօր՝ ապրիլի 11-ին, Քուչակ-Ապարան ճանապարհին ՆԳՆ ոստիկանության գվարդիայի՝ վթարի ենթարկված ավտոբուսը Երևանից Լոռի էր մեկնում՝ Նիկոլ Փաշինյանի և թիմակիցների ներկուսակցական քարոզարշավին հասարակական կարգ ապահովելու համար:

Քիչ առաջ հայտնել էինք, որ ժամը 07:50-ի սահմաններում Քուչակ-Ապարան ճանապարհին միմյանց են բախվել ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ավտոբուսը և Nissan-ը:

Վթարի հետևանքով 1 հոգի մահացել է: Կա 12 վիրավոր:

Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։