Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 16:00 10-04-2026

Ինչու է ակտիվացել Զոհրաբ Մնացականյանը. ժողովուրդը նրան կների՞

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Նախկին բարձրաստիճան պաշտոնյայի գիտելիքն ու փորձառությունը կարող են օգտակար լինել պետությանն ու ժողովրդին։ Նորմալ երկրներում հատուկ էջեր, ամբիոններ են տրամադրում նրանց, դրամաշնորհ հատկացնում, որ նրանք իրենց իմացածն ու փորձը փոխանցեն ժողովրդին, քաղաքականություն ուսումնասիրողին։

«ԹՐԻՓՓ-ը պարզապես տեղական ենթակառուցվածքային պայմանավորվածություն չէ։ Հայաստանի համար դա հնարավորությունների պատուհան է շատ ավելի լայն իմաստով»,- Evnreport-ում հրապարակված իր հոդվածում գրել է ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը, ապա հավելել.- «Այլ կերպ ասած՝ ԹՐԻՓՓ-ը միայն տարածքով անցնող շարժի մասին չէ։ Այն վերաբերում է փոփոխվող համաշխարհային համակարգում Հայաստանի դիրքավորմանը։ Երկրի համար, որը երկար ժամանակ բնութագրվել է սահմանափակումներով, սա իսկապես հազվադեպ ռազմավարական հնարավորություն է»։

Ինչո՞ւ է Զոհրաբ Մնացականյանն ակտիվացել, ժողովուրդը ներե՞լ է նրան։

Առաջին կասկածը կապվում է ընտրությունների հետ։ Նախկին պաշտոնյան հիշեցնում է իր մասին, հավանաբար, հուսալով, որ հավակնորդներն իր վրա ուշադրություն կդարձնեն, կներգրավեն որպես խորհրդատու կամ թիմակից։

Ուշագրավ է, որ երբեմնի ռուսական շահերի պաշտպան Մնացակայանն այս հոդվածում՝ կարծես՝ վառ ռուսամետ դիրքորոշում չի արտահայտում, ողջունում է հայ-ամերիկյան համագործակցությունը, համարում, որ ԹՐԻՓՓ-ը հազվադեպ ռազմավարական հնարավորություն է։ Սա կարծես ակնարկ է պարունակում, որ տեղեկացված ռուսամետ գործիչներն առաջիկայում կհրաժարվեն ռուսամետ դիրքորոշումից, հետևելով փորձառու ու բանիմաց նախկին նախարարին։

Սակայն որոշ ընդդիմադիր գործիչներ Զոհրաբ Մնացականյանին համարում են 44-օրյա պատերազմում պարտության պատասխանատու։ Հիշենք, որ Փաշինյանն ասում էր, որ պարտության միակ մեղավորն ինքը չէ, հավանաբար՝ ակնարկում էր, որ մեղքի բաժին ունի նաև Զոհրաբ Մնացականյանը։ Հիշենք նաև, որ 2020-ի հոկտեմբերի 9-ին նա էր Մոսկվայում բանակցում Լավրովի և Բայրամովի հետ։ Հավանաբար՝ նա է բանակցել նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շուրջ։ Պատկերավոր ասած՝ նա մեր մեծ պարտության ճարտարապետներից մեկն է։

Իհարկե՝ Զոհրաբ Մնացականյանին կարելի է նիկոլական պիտակել, հաշվի առնելով այն, որ նախարար է եղել Փաշինյանի կաբինետում 2018-2020-ին։ Սակայն նա 1991-ից աշխատել է ԱԳՆ-ում, եղել է վարչության պետ, դեսպան, փոխնախարար, ԵԽ-ում ՀՀ ներկայացուցիչ, 2014-2018-ը՝ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ։ Այսինքն՝ ՀՀ արտաքին քաղաքականության սյուների, պատմության, սկզբունքների մասին գրեթե ամեն ինչ գիտի։ Նա լավ լավ գիտի Լավրովի պլանի, 2018-ի հեղափոխության արտաքին շահառուների, Նիկոլ Փաշինյանի վարած սխալ արտաքին քաղաքականության, 44-օրյա պատերազմի պատճառների, միջազգային արձագանքի, պարտության պատճառների մասին։ Ուստի՝ կարող է ներգրավվել ՔՊ-ում հենց միայն նրա համար, որ ոչ ոքի չպատմի Փաշինյանի սխալների մասին։

Ընդդիմադիր ուժերի մի մասը ևս դրական ձեռքբերում է որակում ԹՐԻՓՓ-ը և նպատակ չունի այն խմբագրել։ Այսինքն՝ չի բացառվում, որ Զոհրաբ Մնացականյանը համախոհներ կգտնի ու կտեղավորվի ընդդիմադիր ճամբարում որպես թիմակից կամ խորհրդատու։

Սակայն ինչքան էլ արժեքավոր գիտելիք կամ փորձ ունենա նախկին ԱԳ նախարարը, ինչքան էլ ճիշտ ու սթափ բաներ ասի, Զոհրաբ Մնացականյանի հենց այնպես վերադարձը քաղաքականություն վտանգավոր է հանրային առողջության համար։ Աշխարհում կարող է տպավորություն ստեղծվել, թե ժողովուրդը հավ է, ներել է նրան կամ մոռացել, որ նա դառը պարտության ու աղետալի սխալ որոշումների կենդանի խորհրդանիշն է, երբեմն՝ համահեղինակը։

Պարզ ասած՝ եթե Զոհրաբ Մնացականյանն ուզում է դարձյալ լսելի լինել քաղաքական համայնքում, ապա ի սեր ժողովրդի ու պետության՝ կարող է պատմել իր ու Փաշինյանի աղետալի բոլոր սխալների մասին։ Գուցե խոստովանությունը դուռ կբացի, ու նրան կներեն և կրկին պաշտոն կտան ԱԳՆ-ում հունիսի 7-ից հետո ձևավորվող նոր կառավարությունում, հաշվի առնելով, որ մարդը գիտակցել է իր աղետալի սխալներն ու չի կրկնի դրանք։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան