Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 20:30 11-03-2025

Նիկոլ Փաշինյանին բերել է ժողովուրդը, բայց ժողովուրդը նրան հեռացնել չի կարող․ հարցում

Ո՞վ բերեց Նիկոլ Փաշինյանին իշխանության 2018 թվականին։ Այս հարցը թերևս շատերին է հուզում։ Հասարակության ճնշող մեծամասնությունը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանին և նրան աջակցող տարաբնույթ ուժերին փաստացի իշխանության է բերել հենց Սերժ Սարգսյանը և իր քաղաքական թիմը։

Մյուսների կարծիքով՝ Ռոբերտ Քոչարյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը։ Թեպետ հանրության շրջանում տարածված ևս մեկ կարծիք կա՝ Նիկոլ Փաշինյանին իշխանության բերել է ժողովուրդը։

Ուստի Oragir.News-ը այսօր շրջեց մայրաքաղաքով և անցորդներին հարց ուղղեց․ «Ժողովուրդը ցանկության դեպքում կարո՞ղ է Նիկոլ Փաշինյանին հեռացնել իշխանությունից»։

«Չեմ իմանում, բայց եթե հեռացնեն՝ ճիշտ կանեն»,- ասաց հարցվածներից մեկը։ Մեկ այլ քաղաքացու համոզմամբ էլ՝ հեռացնելու համար համախմբվածություն է անհրաժեշտ։

«Շատ ցանկալի կլիներ, բայց արդյոք կստացվի՞»,- նշեց անցորդներից մեկը։ «Հեռացնողը ժողովուրդը չի։ Վերևներում գործակալներ կան»,- ասաց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում