copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 19:50 09-04-2026

Լիբանանում ապրիլի 9-ը սգո օր է հայտարարվել

Լիբանանի կառավարությունն ապրիլի 9 հայտարարել է ազգային սգո օր՝ ի հիշատակ իսրայելական ավիահարվածների զոհերի։

Այս մասին հաղորդում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):

«Հինգշաբթի օրը կլինի ազգային սգո օր հարյուրավոր անմեղ և անզեն քաղաքացիների դեմ ուղղված Իսրայելի հարձակումների զոհերի և վիրավորների համար»,- հայտարարել է Լիբանանի վարչապետ Նավաֆ Սալամը։

Նախագահական պալատում իջեցվել են ազգային դրոշները՝ ի նշան Իսրայելի հարձակումների նահատակների հիշատակի։