copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 10:30 07-04-2026

ԱՀԿ-ն դադարեցնում է բժշկական տարհանումները Գազայից

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) դադարեցրել է հիվանդների բժշկական տարհանումները Գազայի հատվածից՝ աշխատակցի մահվան պատճառով։

«ԱՀԿ-ն ցավով հաստատում է, որ այսօր Գազայի հատվածում անվտանգության հետ կապված միջադեպի ժամանակ զոհվել է ԱՀԿ ծառայություններ մատուցող կապալառու։ Այս միջադեպից հետո ԱՀԿ-ն դադարեցրել է այսօր Գազայից Ռաֆահով դեպի Եգիպտոս հիվանդների բժշկական տարհանումը։ Բժշկական տարհանումները կասեցված կմնան մինչև հետագա ծանուցում», - հայտարարության մեջ հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։

Նա նշել է, որ ԱՀԿ-ի ևս երկու աշխատակիցներ գտնվում էին դեպքի վայրում, որոնք չեն տուժել։

Նրա խոսքով՝ համապատասխան մարմինները կհետաքննեն միջադեպը։