Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 2 ամիս առաջ - 07:15 07-04-2026

Սպասվում է ամպամած եղանակ, երեկոյան՝ անձրև


Երեքշաբթի՝ ապրիլի 7-ին Երևանում օրվա ընթացքում սպասվում է ամպամած եղանակ։ Առավոտյան ժամերին օդի ջերմաստիճանը կլինի +6…+12 աստիճան։

Կեսօրին ամպամած եղանակը կպահպանվի, ջերմաստիճանը կհասնի +13…+15 աստիճանի։

Երեկոյան ժամերին սպասվում է անձրև, օդի ջերմաստիճանը կլինի +9…+15 աստիճան։

Քամին կլինի թեթև՝ հարավ-արևելյան և հարավ-արևմտյան ուղղության՝ 1-4 մ/վ արագությամբ, առանձին ժամերին հնարավոր է ուժգնացում մինչև 7 մ/վ։

Մթնոլորտային ճնշումը կկազմի 671-676 մմ սնդիկի սյուն, օդի հարաբերական խոնավությունը՝ 36-80%։

Արևածագը՝ 06:37, մայրամուտը՝ 19:33։ Լուսնի փուլը՝ նվազող։