copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 14:55 06-04-2026

Իրանի դեմ uանձազերծված ագրեuիայի հետևանքները շատ վտանգավnր են. Պեսկով

Իրանի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքները շատ վտանգավոր են, այդ թվում՝ համաշխարհային տնտեսության համար:

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Այս ամենը Իրանի դեմ սանձազերծված ագրեսիայի շատ վտանգավոր և բացասական հետևանքներն են: Այս հակամարտության աշխարհագրությունն ընդլայնվել է, և այժմ մենք բոլորս արձանագրում ենք այն հետևանքները, որոնք ունենք, ներառյալ շատ ու շատ բացասական հետևանքները համաշխարհային տնտեսության համար»,- ասել է Պեսկովը լրագրողներին՝ մեկնաբանելով Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը: