copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 16:58 05-04-2026

Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութում բնակելի շենքերին

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցնում Բեյրութի հարավային արվարձաններին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Հրթիռները հարվածել են Ջնահ և Ռուվեյս թաղամասերի բնակելի բարձրահարկ շենքերին։

Ջնահ թաղամասի մոտակայքում գտնվում են Չինաստանի դեսպանատունը և ամենամեծ ժամանակավոր բնակեցման կենտրոնը, որտեղ բնակվում են հարավային և արևելյան Լիբանանի` իրենց տներից տեղահանված ավելի քան 8000 քաղաքացիներ։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարել էին, թե սկսել են Բեյրութում լիբանանյան «Հիզբոլլահի» ենթակառուցվածքները թիրախավորել։