copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 11:11 05-04-2026

Ամերիկացի օդաչուների փրկարարական առաքելությունը ձախողվել է, 2 ուղղաթիռ է խոցվել. Իրան

Ամերիկացի օդաչուների փրկարարական առաքելությունը ձախողվել է` երկու ուղղաթիռ է խփվել, հայտնում է Իրանի հրամանատարությունը։

«Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական հրամանատարության խոսնակ Էբրահիմ Զոլֆաղարին հայտնել է, որ կործանել են « Black Hawk» ուղղաթիռներ և C-130 օժանդակ ինքնաթիռ։

Հիշեցնենք, որ այսօր լուրեր են տարածվել, որ ԱՄՆ հատուկ նշանակության ուժերը փրկել են Իրանում խոցված F-15 կործանիչի անձնակազմի երկրորդ անդամին, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։