copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 10:47 05-04-2026

Գերմանիան հերքում է մեկնելու սահմանափակումները

Գերմանիայի պաշտպանության նախարարությունը պարզաբանել է, որ տղամարդիկ թույլտվության կարիք չունեն երկրից դուրս գալու համար՝ չնայած նախկինում տարածված տեղեկություններին։

Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ գրել էին, թե 17-ից 45 տարեկան քաղաքացիները պետք է տեղեկացնեն արտասահման երկարատև մեկնելու մասին։

Սակայն նախարարության խոսնակը նշել է, որ քանի դեռ զինվորական ծառայությունը կամավոր է, այդ թույլտվությունը համարվում է ավտոմատ կերպով տրված։

Նախարարությունը նաև խոստացել է իրավական հստակեցումներ կատարել՝ վարչական կարգավորումների միջոցով, որպեսզի նման թյուրըմբռնումներ չառաջանան։