copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 10:31 05-04-2026

Իրանը հարվածել է Քուվեյթին

Իրանական անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցրել Քուվեյթի մայրաքաղաքում գտնվող կառավարական շենքերին և նավթային օբյեկտներին։

Այս մասին հայտնել է Քուվեյթի ֆինանսների նախարարությունը։ Նախարարության տվյալներով՝ շաբաթ երեկոյան թիրախավորվել է Քուվեյթ քաղաքի կառավարական համալիրը, ինչի հետևանքով շենքին պատճառվել է զգալի նյութական վնաս։

Զոհերի մասին տեղեկություններ չկան։ Միաժամանակ, Քուվեյթի նավթային կորպորացիան տեղեկացրել է, որ հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել Շուվեյխ շրջանում գտնվող նավթավերամշակման գործարանում։

Քուվեյթի բանակի գլխավոր շտաբը հաստատել է, որ երկիրը ենթարկվում է իրանական հրթիռների և անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման։