Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Միտք 2 ամիս առաջ - 23:14 02-04-2026

18-ամյա Դավիթի հետ մի բան պատահելու դեպքում պատասխանատվությունը կրում են սույն տիկնայք․ իրավապաշտպան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրել է․

«Օրերս բանտում հայտնված 18-ամյա Դավիթ Մինասյանի փաստաբանները պնդում են, որ նա ունի առողջական այնպիսի խնդիրներ, որոնք անհամատեղելի են բանտային պայմանների հետ։ Այսինքն նա չպետք է գտնվի բանտում։

Հետևաբար նրա հետ մի բան պատահելու դեպքում ողջ պատասխանատվությունը կրում են սույն տիկնայք և ոչ թե Նիկոլ Փաշինյանը։

Վերջինս այսօր իր մասին խոսում էր երրորդ դեմքով , որպես պահպանյալի և շատ պատկերավոր բացատրեց, որ հանուն պահպանյալի կարող էին նույնիսկ կրակել։ Փաշինյանը ուղղակի զուգահեռներ տարավ պապլավոկում Պողոս Պողոսյանի սպանության դեպքի հետ և զարմացած հարցադրում արեց․ «տարբերությունը չեք զգում»։

Եվ, իրոք մենք տարբերությունը չենք զգում, իսկ Նիկոլ Փաշին յանը զգում է։ Զգում է, որ Քոչարյանի հետ համեմատ ինքը կատարյալ է»։

Ամենից շատ դիտված