Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 4 ամիս առաջ - 22:45 02-04-2026

Նորմալ չի, որ Նիկոլը Պուտինի ասածը թութակի նման կրկնում է․ հարցում

Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում՝ ընդգծելով, որ դրանից առաջ Ռուսաստանի ղեկավարությունը երկու անգամ ճանաչել է Ղարաբաղն Ադրբեջանի կազմում։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և քաղաքացիներին հարցրել. «Նորմա՞լ է, որ Փաշինյանն ասում է, թե ինքն Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում, քանի որ նույն բանը նաև Պուտինն էր արել»։

Քաղաքացիների արձագանքները տարբեր էին և կտրուկ։

«Ինքն իր ազգի շահերն է պաշտպանում։ Նիկոլ Փաշինյան Վովայեվիչն ի՞նչ ազգի է, ինքը հայ ազգի հետ կապ չունի»,– ասաց մի քաղաքացի։

«Զզվելի է ինքը, մեզ վարչապետ չի»,– նշեց մի մարդ։

«Նորմալ չէ, ինքն անասուն է»,– ասաց մեկ ուրիշը։

Մի քաղաքացի, ով չցանկացավ տեսախցիկի առջև խոսել նշեց.«Ինքը մեր վարչապետն է, Պուտինին ինչի է լսում։ Ալերգիա ունեմ իրանից։ Երբ գնա, կփրկվենք»։

«Ոչ նորմալ չէ, բայց լավ կլինի»,– հույս հայտնեց մի կին։

«Ալիևի հետ պայմանավորվել է, փողը վերցրել է, ծախել է Արցախը, ու կինն էլ տարել է»,– պատմեց մի կին։

«Նորմալ չէ Պուտինի ասածը թութակի նման կրկնելը»,– նշեց մի քաղաքացի։

Եղան նաև այլ գնահատականներ։

«Երեկ Փաշինյանը արժանապատիվ էր խոսում։ Ես կուզեմ, որ ինքը մնացած շների հետ էլ տենց խոսի», ասաց մի քաղաքացի ասաց, ապա հավելեց. «Էս ընտրությունը Փաշինյանը կնստի, բայց չի վայելի, ինքը մեզ պետք չէ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
15:42 Մի վախեցիր, արի Կիլիկիա. Գերմանիայից ժամանած ինֆլուենսերը հարց պարզելու է հրավիրել Հայկ Մկրտչյանին
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
15:02 Երևանում անվերահսկելի տեղադրված շլագբաումները՝ քաղաքային անարխիայի սպառնալիք
14:02 Սաշա Կատվալյանը և կինը «թքած ունեն» ԿԿՀ վրա
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
21:30 Մոտ 1,4 մլրդ դրամ. ԵՊՀ վնասը եռապատկվել է