copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 21:07 02-04-2026

Թուրքիայի փոխնախագահը մեկնել է Բաքու

Թուրքիայի փոխնագահ Ջևդեթ Յըլմազը մեկնել է Բաքու՝ մասնակցելու Թյուրքախոս պետությունների կազմակերպության (ԹՊԿ) անդամ երկրների վարչապետերի և փոխնախագահների ժողովին։

Նրան դիմավորել են Ադրբեջանի գիտության և կրթության նախարար Էմին Ամրուլլաևը, արտաքին գործերի փոխնախարար Սամիր Շերիֆովը և Բաքվում Թուրքիայի դեսպան Բիրոլ Աքգյունը։

Յըլմազի հետ Բաքու է մեկնել Թուրքիա-Ադրբեջան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Շամիլ Այրըմը։ Նշվել է, որ Յըլմազը Բաքվում կունենա մի շարք հանդիպումներ։

Աղբյուր՝ Ermenihaber

Ձեզ գուցե հետաքրքրի