copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 16:12 01-04-2026

Բեռլինում մոռացել են պատմության դասերը. Զախարովա

Գերմանիայի՝ Եվրոպայի ամենաուժեղ բանակը ստեղծելու ձգտումը, որի մասին հայտարարվել է կանցլեր Ֆրիդրիխ Մերցի ներկայությամբ, ցույց է տալիս, որ Բեռլինում մոռացել են պատմության դասերը։

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Գերմանիայի իշխանությունները մտադրվել են ստեղծել Եվրոպայում ամենաուժեղ բանակը՝ ակնհայտորեն մոռանալով թե՛ պատմության դասերը, թե՛ իրենց մերձավոր գործընկեր Զելենսկու հայտարարությունները. կարծես թե հենց նա ունի, ինչպես ինքն է ասում, Եվրոպայի ամենաուժեղ բանակը», - ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան:

Ձեզ գուցե հետաքրքրի