copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 20:39 31-03-2026

ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ են հասցրել Իրանի տիեզերական արդյունաբերության օբյեկտին

ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ են հասցրել Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող տիեզերական արդյունաբերության օբյեկտին՝ պատճառելով ավերածություններ, սակայն զոհեր չկան։

Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով իրանական «ՖԱՐՍ» գործակալությունը։

«Ամերիկաիսրայելական ուժերը հարձակվել են Սալմաստի շրջանում գտնվող հետազոտական ​​արբանյակային կայանի վրա, որի նկատմամբ վերջերս սահմանվել էր խիստ վերահսկողություն։ Կայանի միջոցով ստացվում էին արբանյակային տվյալներ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։