Ներքին 3 ամիս առաջ - 15:15 31-03-2026

Մարդու իրավունքները պետք է պաշտպանված լինեն, անկախ նրանից՝ նա իշխանության մեջ է, թե ընդդիմությունում. Արմինե Օհանյան

«Մենք միշտ պետք է պաշտպանենք մարդու իրավունքները, ոչ թե կենտրոնանանք անձերի վրա։ Պետք է հիշել, որ ցանկացած մարդ, անկախ իր դիրքից՝ իշխանություն է կամ ընդդիմություն, ունի արտահայտվելու իրավունք, և մամուլը պետք է առաջնորդվի սկզբունքներով ու օրինականությամբ»։

Այս մասին այսօր մամուլի և խոսքի ազատության թեմայով իր ասուլիսի ընթացքում ասաց Արմինե Օհանյանը:

«Կան մարդիկ, որոնց հետ անցյալում եղել են խախտումներ կամ մարդու իրավունքների ոտնահարումներ, բայց կարևոր է չմոռանալ, որ մեր առաքելությունն է պաշտպանել յուրաքանչյուրի իրավունքները։

Մենք պաշտպանել ենք Մանվել Գրիգորյանին և ցանկացած մեկին, որովհետև կարևոր է ոչ թե անձը, այլ մարդու իրավունքների ապահովումը։

Ես սիրում եմ ասել՝ ես քո հայացքները չեմ ընդունում, բայց պատրաստ եմ իմ կյանքը տալ, որ դու դրանք արտահայտելու հնարավորություն ունենաս։ Պետք է մարդու իրավունքները պաշտպանված լինեն, անկախ նրանից՝ նա իշխանության մեջ է, թե ընդդիմությունում։ Սա մեր օրինաչափությունն է և մեր առաջնորդը՝ լրագրողական սկզբունքներով», - նշեց Օհանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել