Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 12:49 29-03-2026

Տենց չնայե՛ս ինձ, չհրեք. երիտասարդը փորձեց հարվածել Փաշինյանին. քաշքշուկ սկսվեց

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Սուրբ Աննա եկեղեցի՝ մասնակցելով Ծաղկազարդի առթիվ մատուցվող պատարագին:

Եկեղեցուց Փաշինյանի դուրս գալու պահին լարված իրադրություն է ստեղծվել, երբ անվտանգության աշխատակիցները ճանապարհ էին բացում, ամբոխից մի երիտասարդ վրդովվեց՝ հորդորելով չհրել:

«Տենց չնայես ինձ», - դիմեց երիտասարդը վարչապետին, ինչից հետո փորձեց ձեռքով հարվածել:

Փաշինյանը թիմակիցներին հորդորեց չարձագանքել՝ ձեռքով լռություն պահելու ժեստ ցույց տալով:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված