copy image url
Արտաքին 5 ամիս առաջ - 09:52 27-03-2026

Թրամփի ստորագրությունը կհայտնվի 100 դոլարանոց թղթադրամների վրա

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը որոշել է երկրի անկախության 250-ամյակի առթիվ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը պատկերել դոլարի թղթադրամների վրա. սա առաջին դեպքն է գործող պետության ղեկավարի համար։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Նոր ստորագրությամբ 100 դոլար անվանական արժեքով առաջին թղթադրամները կսկսեն տպագրվել հունիսին, այնուհետև փոփոխությունները կտարածվեն նաև այլ թղթադրամների վրա։

Ընդ որում, 165 տարվա մեջ առաջին անգամ ԱՄՆ գանձապետի ստորագրությունը կհեռացվի, իսկ փողի դիզայնը մնացած առումներով կմնա անփոփոխ։

Այս որոշումը քննադատության է արժանացել դեմոկրատների կողմից։ Այսպես, սենատոր Ջեֆ Մերկլին հայտարարել է, որ միապետներն ու բռնապետներն են իրենց դեմքերը տեղադրում մետաղադրամների վրա։ Այնուամենայնիվ, ինչպես հիշեցրել է գործակալությունը, պատմականորեն գործող նախագահների պատկերները հուշադրամների վրա նախկինում ևս հանդիպել են։

Հիշեցնենք, որ մարտի 20-ին Reuters-ը հայտնել էր, որ Թրամփի կողմից նշանակված ԱՄՆ Արվեստների հարցերով դաշնային հանձնաժողովը հավանություն է տվել երկրի 250-ամյակի առթիվ նրա պատկերով հուշադրամի թողարկմանը։ 24 կարատանոց ոսկուց պատրաստված մետաղադրամը կլինի հավաքածուի համար և նախատեսված չէ շրջանառության համար։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը