copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:00 23-10-2023

Նիսյա, գրեֆ չկա․ կեղծ թղթադրամների օնլայն վաճառքը շարունակվում է

Մինչ Ոստիկանությունը պայքարում է օնլայն հարթակներում թմրամիջոցների վաճառքի դեմ, տելեգրամյան ալիքներում խարդախության նոր մեխանիզմ է թափ առնում։ Խոսքը կեղծ թղթադրամների մասին է։

Մասնավորապես տելեգրամյան «Անլեգալ Երևան» ալիքը, որն ունի 600-ից ավելի հետևորդ, վաճառում է կեղծ 20․000 դրամներ։
«վաճառվում են կեղծ 20․000 դրամանոցներ, ցանկացած տերմինալ վերցնում է»,- նշված է սույն տելեգրամյան ալիքի հայտարարություններում, որին կից ներկայացված է նաև գնացուցակը՝

5 հատ 20․000 դրամանոց, արժեքը 25․000 դրամ,
10 հատ 20․000 դրամանոց, արժեքը 35․000 դրամ,
20 հատ 20․000 դրամանոց, արժեքը 65․000 դրամ։

Նշված տելեգրամյան ալիքը գովազդում է նաև կեղծ բանկային քարտեր, որոնց միջոցով տերմինալներից հնարավոր է գումար կանխիկացնել։

«Շատ սպասված նորություն ՀՀ-ում։ Մեր էջում վաճառվելու են այլ երկրների բանկային քարտեր ակտիվ գումարներով։ Բանկային քարտերն այլ երկրների քաղաքացիների անուններով են։ Քարտերը լինելու են Visa card և Master card։

Գումարի քանակը քարտերում՝ 100․000-1․000․000 դրամ»։

Տելեգրամյան ալիքը նաև նշում է վաճառքի հնարավոր տարբերակները, բոլորը՝ օնլայն եղանակով։

«Անձամբ չենք հանդիպում, հեռախոսահամար չենք տալիս։ Նիսյա, գրեֆ, ախպերական տուր, կուղարկեմ փողը․ նման հարցերով չդիմել։
Գումարը ուղարկելու եք տելեգրամյան չենջերի միջոցով Dash Coin-ի տեսքով․․․»։

Ոստիկանությունից Oragir.News-ին փոխանցեցին, որ բացահայտումները տեղի են ունենում Քննչական կոմիտեում․ «Մենք ընդամենը հայտնաբերում ենք հանցագործության դեպքը։ Ընդամենը կարող ենք վիճակագրություն տալ, թե այդ հոդվածով հարուցված քանի քրեական գործ ունենք և քանիսն են բացահայտվել»։

Oragir.News-ը կապ հաստատեց նաև Քննչական կոմիտեի լրատվական ծառայություն, որտեղից խնդրեցին գրավոր հարցում ուղարկել։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր