copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 18:41 20-05-2026

Երբ դու պապա ես, ժամը կապ չունի. Գոռ Հակոբյանը կիսվել է որդու բուժման ընթացքով

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Դերասան, հաղորդավար Գոռ Հակոբյանի ընտանիքն արդեն տևական ժամանակ է, ինչ գտնվում է հանրության ուշադրության և համազգային աջակցության կենտրոնում։

Գոռը կնոջ՝ Հրուշ Մնոյանի և որդու՝ Ֆելիքսի հետ այժմ գտնվում է Գերմանիայում, որտեղ փոքրիկը պատասխանատու բուժման կուրս է անցնում։ Չնայած դժվարություններին՝ դերասանը շարունակում է կյանքով լեցուն մնալ և սոցիալական հարթակներում հաճախ է կիսվում ընտանեկան ջերմ ու հուզիչ պահերով։

Այս անգամ Գոռ Հակոբյանը նոր ու անկեղծ հրապարակում է արել անմիջապես հիվանդանոցային առօրյայից։ Նա տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով, թե ինչպես է ուշ ժամի շտապում գնումներ կատարելու որդու համար, որպեսզի հիվանդանոցում փոքրիկ Ֆելիքսն ունենա այն ամենն, ինչի կարիքն այդ պահին զգում է։

Կադրերին կից հայրիկն արել է կարճ, բայց չափազանց խորիմաստ գրառում: «Երբ դու պապա ես, ժամը կապ չունի»,- նշել է դերասանը՝ փաստելով, որ հայրական հոգատարությունը սահմաններ ու ժամեր չի ճանաչում։

Հակոբյանների ընտանիքը սոցցանցերում հաճախ է կիսվում իրենց առօրյայով և բուժման ընթացքով՝ փորձելով բաց ու անկեղծ լինել իրենց երկրպագուների հետ։ Այս նոր հրապարակումը ևս անմիջապես ջերմացրել է հետևորդների սրտերը։

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը