copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 17:28 22-05-2026

Իմ ուժեղ տղա. Գոռ Հակոբյանը բուժման մեջ գտնվող որդու լուսանկարն է հրապարակել

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Դերասան, երգիչ Գոռ Հակոբյանն Instagram-ի իր էջում նոր հրապարակում է արել որդու՝ Ֆելիքսի մասնակցությամբ, ով այս շրջանում գտնվում է բժիշկների հսկողության և բուժման մեջ։

Դերասանը լուսանկար է տեղադրել հիվանդասենյակից, որտեղ որդին ժպտում է՝ ցույց տալով, որ ամեն ինչ հաղթահարելի է։ «Ամեն ինչ լավ է լինելու, մեր ուժեղ տղա»,- հրապարակմանը կից գրել են երկրպագուները։

Գոռի հրապարակումը անմիջապես արժանացել է համացանցի օգտատերերի և գործընկերների ուշադրությանը։

Մեկնաբանությունների դաշտում իրենց ջերմ խոսքերն ու աջակցությունն են հայտնել հայտնի հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն ու երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը։

Նազենի Հովհաննիսյանը գրել է.«Առողջություն բալիկին»– հույս հայտնելով, որ փոքրիկը շուտով կապաքինվի։ Հռիփսիմե Հակոբյանն իր հերթին արձագանքել է սրտիկների տեսքով էմոջիներով՝ փոխանցելով իր սերն ու զորակցությունը ընտանիքին։

Հետևորդները նույնպես բազմաթիվ քաջալերող մեկնաբանություններ են թողել՝ Գոռի որդուն մաղթելով շուտափույթ ապաքինում և ամուր առողջություն։


Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին