copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 19:35 25-03-2026

Ինչու է հայտնի դերասանուհի Հանդե Էրչելի անունը հայտնվել թմրանյութի գործով ձերբակալվողների ցանկում

Ստամբուլում իրականացված խոշոր հակաթմրամիջոցային գործողության շրջանակում թուրք իրավապահները ձերբակալել են մի շարք հանրահայտ անձանց:

Ինչպես հայտնում է Ermenihaber.am-ը, կասկածյալների թվում են թե՛ սպորտային աշխարհի նախկին ղեկավարներ, թե՛ խոշոր գործարարներ ու շոու-բիզնեսի ներկայացուցիչներ:

Ըստ առկա տեղեկությունների՝ իրավապահների տեսադաշտում են հայտնվել հետևյալ անձինք՝

Ֆիքրեթ Օրման «Բեշիքթաշ» - ֆուտբոլային ակումբի նախկին նախագահ,

Հաքան և Քերիմ Սաբանջը - հայտնի գործարարներ (Քերիմ Սաբանջըն ձերբակալվել է Ստամբուլի օդանավակայանում՝ արտերկրից վերադառնալիս),

Գյուզիդե Դուրան - հայտնի մոդել։

Բացի այդ, քննության շրջանակում ձերբակալման որոշումներ են կայացվել նաև «Գալաթասարայ»-ի նախկին նախագահ Բուրաք Էլմասի, հանրահայտ դերասանուհի Հանդե Էրչելի և մոդել Դիդեմ Սոյդանի նկատմամբ:

Իրավապահ մարմինների փոխանցմամբ՝ հատուկ գործողությունն իրականացվում է թմրանյութերի ապօրինի ձեռքբերման և օգտագործման կասկածանքով:

«Քննությունը շարունակվում է, և չեն բացառվում նոր ձերբակալություններ»,- նշում են իրավապահ համակարգի աղբյուրները: