copy image url
Մամուլ 6 ամիս առաջ - 08:47 26-12-2025

Լեզու կտրելու սպառնալիք հնչեցնողը, որ անցել է թմրանյութի գործով՝ գլխավոր դատախազի կողքին է. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի վերջին նիստը պետք է լիներ պետության ինքնամաքրման հարթակ։ Փոխարենը այն վերածվեց քաղաքական ցինիզմի բաց ցուցադրության։ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողի ֆիքսած մի դրվագը՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի կողքին նստած ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, ոչ թե տեխնիկական մանրուք է, այլ խորքային ախտի խորհրդանիշ։

Խոսքը այն Արթուր Հովհաննիսյանի մասին է, որը հանրային հիշողության մեջ մնացել է ո՛չ թե պետական մտածողությամբ, այլ լեզուն ու ականջները կտրելու սպառնալիքներով՝ ուղղված ՄԻՊ ընդդիմադիր թեկնածու Էդգար Ղազարյանին։ Խոսքը նույն այն պատգամավորի մասին է, որը ԱԺ ամբիոնից զբաղվել է բացահայտ զրպարտությամբ, որի առանձին դրվագներ տարբեր դատարանների վճռով են հաստատվել։ Նույն քաղաքական գործչի մասին, որի վարքագծում տեղ են գտել կին պատգամավորի թիրախավորմամբ զազրելի դրսևորումներ, և որի անվան շուրջ տարիներ շարունակ շրջանառվել են թմրանյութի գործով անցնելու պաշտոնական տեղեկություններ:

Եվ հենց այս ֆոնին Արթուր Հովհաննիսյանը նստած է գլխավոր դատախազի կողքին ու քննարկում է… հակակոռուպցիոն քաղաքականություն։

Սա արդեն մասնագիտական արժանապատվության հարց է։ Եթե հակակոռուպցիոն պայքարը լուրջ օրակարգ է, ապա այն չի կարող իրականացվել այն մարդկանց ֆիզիկական ու քաղաքական ներկայությամբ, որոնց շուրջ կուտակված են բազմատեսակ հաղորդումներ, մեղադրանքներ և հանրային վստահությունը խարխլող դրվագներ։

Առավել մտահոգիչն ա՛յն է, որ նույն Արթուր Հովհաննիսյանի վերաբերյալ ներկայացված տարբեր հաղորդումները տարիներ շարունակ չեն ստացել իրավական ընթացք։ Եվ այդ անգործության պատասխանատվությունը կրում է հենց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Երբ հաղորդումները մնում են դարակներում, իսկ դրանց հասցեատերը նստում է հակակոռուպցիոն խորհրդում՝ դատախազի կողքին, ոչ այլ ինչ է, քան քաղաքական կոռուպցիա՝ իր դասական իմաստով։

Հակակոռուպցիոն քաղաքականությունը չի կարող կառուցվել ընտրովի արդարադատության, անձնական ու քաղաքական համակրանքների վրա։ Եթե հակակոռուպցիոն խորհուրդը վերածվում է կոռուպցիոն անպատժելիության սրահի, ապա հարցը միայն Արթուր Հովհաննիսյանը չէ։ Հարցը համակարգն է։ Եվ այդ համակարգի լռող, բայց տեսանելի դեմքը այս դեպքում Աննա Վարդապետյանն է»։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը