Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 13:28 23-03-2026

Քեզ մի փոքր բիզնես չի կարելի վստահել. Արա Ղազարյանը պատասխանել է Փաշինյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շրջայցը Երևանի մետրոպոլիտենում չի անցել առանց միջադեպերի։ Սոցցանցերում և լրատվամիջոցներում լայնորեն տարածվել է տեսանյութ, որտեղ երկրի ղեկավարը բանավեճի է բռնվում արցախցի մի երիտասարդ աղջկա հետ։

Տեղի ունեցածը դարձել է թեժ քննարկումների առարկա։ Հասարակական գործիչներն ու հայտնիները բաժանվել են երկու ճամբարի՝ քննադատելով կողմերի պահվածքը։ Իրավիճակը հարթելու նպատակով Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել տեսաուղերձով, որում ներողություն է խնդրել տեղի ունեցած միջադեպի և հնչած արձագանքների համար։

Սակայն վարչապետի զղջումը ոչ բոլորի կողմից է ընդունվել որպես անկեղծ քայլ։

Հանրային հայտնի դեմքերից իր դժգոհությունն առավել կոշտ ձևով է արտահայտել հաղորդավար Արա Ղազարյանը։

Նա իր սոցիալական էջում դիմել է վարչապետին՝ չխորշելով օգտագործել խիստ որակումներ. «Դու անհավասարակշռված ես, քեզ մի փոքր բիզնես չի կարելի վստահել, ուր մնաց երկիր․․․ Ներողությունդ փաթաթիր ու քեզ պահիր․․»

Արա Ղազարյանի այս գրառումը վայրկյանների ընթացքում հազարավոր հավանումներ և մեկնաբանություններ է հավաքել՝ արտացոլելով հասարակության մի հատվածի ծայրահեղ բացասական վերաբերմունքը տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ։

Ձեզ գուցե հետաքրքրի