Հրապարակախոս, խմբագիր, մեդիա փորձագետ Գոռ Մադոյանի ֆեյսբուքյան գրառումը.
Երեկվանից հիացական գրառումներ եմ կարդում NVIDIA-ի ու Firebird AI գործարանի մասին:
Ինձ ահավոր դուր ա գալիս ամերիկյան ներդրումների միտքը Հայաստանում: Ահավոր գոհ եմ որ Nvidia չիպերին արտահանման լիցենզիա են տվել Հայաստանին:
Գիտեմ որ զարգացող երկրների համար, որ ունեն էժան հող ու էներգիա, այդ մոդելը գրավիչ ա, վաղուց գործում ա նաեւ լատինական Ամերիկայում:
Գիտեմ նաեւ որ հայկական բանկերն ու կենսաթոշակային ֆոնդերը առաջին փուլի համար 300 մլն դոլար են ներդրել:
Գիտեմ որ հայկական կենսաթոշակային ֆոնդերի օրենքն են փոխել, որ այդ փողը կարողանան ներդնեն պրոեկտի մեջ ու լավ կլինի պրոեկտը հաջողի որ ավելի բարեկեցիկ ծերություն ունենանք:
Գիտեմ, որ խոստացվել է 4 մլրդ դոլարի արտաքին ներդրում:
Գիտեմ նաեւ որ կառավարությունը խոստացել է 25 մլն դոլարի հաշվարկային հզորություններ գնի (քանի տարի եւ այլն, տեղյակ չեմ)։
Ինչ չգիտեմ
Ով կամ ովքեր են ներդնելու այդ 4 մլրդ դոլարը: Որոնք են դրանց ժամկետները:
Երբ է ընկերությունը ամբողջ ծավալով աշխատելու:
Որոնք են լինելու շուկաները, ովքեր են լինելու ծառայության գնորդները:
Որոնք են ՀՀ տնտեսական շահի ուղղությունները:
Որոնք են ՀՀ էկոլոգիական ռիսկերը:
Որոնք են լինելու հիմնական եկամտային հոդվածները` օրինակ հոսանքի վաճառք, աշխատատեղեր, գործարքների հարկում եւ այլն: