copy image url
Ներքին Միտք 4 ամիս առաջ - 15:33 22-03-2026

Վեհափառի` Վրաստան մեկնելու արգելքը բացասական արձագանք է ստացել միջազգային հարթակներում․ փաստաբան

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին Վրաստան մեկնելու թույլտվություն չտրամադրելը բացասական արձագանք է ստացել ոչ միայն Հայաստանում, այլև միջազգային հարթակներում։

Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը։

Նրա խոսքով՝ քննիչի որոշումը՝ թույլ չտալ Գարեգին Բ-ին մասնակցել Վրաստանի կաթողիկոսի հուղարկավորությանը, լուրջ խնդիր և խայտառակություն է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը չի կարողանա մասնակցել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հուղարկավորության արարողությանը։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված