Եվրամիությունը լրացուցիչ 30 մլն եվրո է ուղղել Ուկրաինայի էներգետիկայի աջակցության հիմնադրամին՝ իր ընդհանուր ներդրումն այդ հիմնադրամում հասցնելով 279 մլն եվրոյի։ Այս մասին իր Telegram-ալիքում հայտնել է Ուկրաինայի առաջին փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Դենիս Շմիգալը։
Նրա խոսքով՝ հիմնադրամի միջոցներն օգտագործվում են ռուսական հարձակումների հետևանքով վնասված էներգետիկ ենթակառուցվածքի վերականգնման, էներգետիկ ընկերությունների համար խիստ կարևոր սարքավորումների գնման և հուսալի էներգամատակարարման ապահովման համար՝ առաջին հերթին կրիտիկական ենթակառուցվածքի օբյեկտների համար։
«Այս ֆինանսական գործիքի միջոցով ստացվող միջոցները մեզ օգնում են վերականգնել ռուսական հարձակումներից վնասված էներգետիկ ենթակառուցվածքը, գնել մեր էներգետիկ ընկերությունների համար խիստ անհրաժեշտ սարքավորումներ և ապահովել հուսալի էներգամատակարարում, առաջին հերթին՝ կրիտիկական ենթակառուցվածքի համար»,- հայտարարել է Շմիգալը։
Նախարարն ընդգծել է, որ ԵՄ-ը մնում է Ուկրաինայի առանցքային գործընկերներից մեկը, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում, և շնորհակալություն է հայտնել Եվրոպական հանձնաժողովին և Եվրամիությանը՝ ուկրաինական էներգետիկային աջակցելու համար։