Ներքին Տեսանյութ 4 ամիս առաջ - 13:27 19-03-2026

Պետական պաշտոնյան պետք է իրեն հաշիվ տա, որ Կառավարության քաղաքականությանը հակասող գործողություն չի կարող անել. Փաշինյան

Սա պետություն է, և չի կարող ամեն առանջին ՊՈԱԿ կամ հիմնադրամ վարել իր առանձին արտաքին քաղաքականությունը:

Այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Oragir.news-ի՝ Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրենին հարկադրաբար աշխատանքից ազատելու մասին հարցին:

«Երբ ԱՄՆ փոխնախագահը այցելում է Հայաստանի Հանրապետություն, եկեք արձանագրենք որ դա պատմական այց է, նա առաջին անգամ այցելում է Հայաստան, բա ինչի՞ շնոհիվ է այցելում ՀՀ,
2025 թվականի օգստոսի 8-ի՝ Վաշինգտոնում հաստատված խաղաղության շնորհիվ, և գիրքը, որը նվիրվել է նրան, կոչվել է «Արցախյան հիմնահարց»:

Դա կոնֆլիկտի մասին է:

Այսինքն՝ խաղաղության համատեքստում եկած փոխնախագահին ասում ենք՝ հա, խաղաղություն, բան, ասեցինք, խոսացինք, բայց հիմնահարցը տեղում է, կոնֆլիկտը տեղում է:

Այո՛, ես կայացրել եմ որոշում, ես կայացրել եմ ճիշտ որոշում ու յուրաքանչյուր պետական պաշտոնյա պետք է ինքը իրեն հաշիվ տա, որ Կառավարության վարած քաղաքականությանն ու որոշումներին հակասող գործողություն չի կարող անել, որովետև ՀՀ-ն պետություն է» - հավելեց Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
12:44 Ես շատ ցավում եմ Մարտի 1-ի զոհերի համար, էդ օրվա համար․ Քոչարյան
20:00 Ապօրինի միգրանտներին Հայաստան ուղարկելու հնարավորությունը պետք է անհապաղ մերժվի․ քաղաքագետ
17:07 40 օր առանց Ալետայի․ Նորայր Նիկոյանը հրապարակում է արել քրոջ մահից հետո