Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 15:53 12-01-2023

Հայաստանի իշխանություններն ասացին՝ էսքանը կարող ենք անել, ավել չենք կարող անել․ Ռուբեն Վարդանյան

Հայաստանում ապրող մարդիկ 100 տոկոսով չեն հասկանում, թե ինչ է նշանակում ներկայիս շրջափակումը։ «Արցախի շրջափակման մեկ ամիսը» թեմայով Ստեփանակերտ-Երեւան հեռուստակամուրջի ժամանակ այս մասին ասաց Արցախի Հանրապետության պետական ​​նախարար Ռուբեն Վարդանյանը։

«Մենք ունենք մի քանի խնդիր։ Դրանցից մեկն այն է, որ մարդիկ, որ ապրում են Հայաստանում, 100 տոկոսով մինչև վերջ չեն հասկանում, թե ինչ է նշանակում բլոկադա։ Սա պետք է հասցնենք մարդկանց։ Մենք ունենք հասարակական կազմակերպություններ Հայաստանում, որոնք կարող են դիմել միջազգային կազմակերպություններին՝ ներկայացնելով մարդու իրավունքների խախտումները»,- ասաց Վարդանյանը։

Նա նշեց, որ Հայաստանում ապրում է մոտ 400 հազար հոգի, ովքեր ունեն Արցախի արմատներ․ «Ես վստահ եմ, որ նրանք անտարբեր չեն այս հարցում, սակայն Հայաստանում դեսպանատների առջև տեղի ունեցած ցույցերը, իր գնահատմամբ, ցույց տվեցին, որ մարդկանց մոտ ահագին քիչ հետաքրքրությունը կա։ Եվ՛ ՀԿ-ների, և՛ պետական ​​մարմինների, և՛ ԱԺ-ի ձայնը պետք է ավելի բարձր հնչի։ Աշխարհում ի վերջո շատ դժվար է այդ ձայնը հասցնել մարդկանց։ Այս տեսանկյունից Հայաստանն ու Սփյուռքը պետք է հասկանան, որ սա սովորական իրավիճակ չէ, սա իրավիճակ է, որը պահանջում է արտակարգ քայլեր և ավելի բարձր ձայն»,- ասաց Ռուբեն Վարդանյանը։

Հարցին՝ իսկ ինչ են սպասում Հայաստանի իշխանություններից, Ռուբեն Վարդանյանն ասաց․ «Հայաստանի իշխանություններն իրենց դիրքորոշումը արդեն հայտնել են, իրենք աջակցում են ֆինանսպես, իրավական աջակցություն են ցուցաբերում, իրենք ասել են՝ էսքանը կարող ենք անել, ավել չենք կարող անել։ Դրա համար կապ չունի՝ ինչ եմ ես իրենցից սպասում»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում