copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 10:35 19-03-2026

Մակրոնը բանակցություններ է վարել Թրամփի հետ

Ես բանակցություններ եմ վարել Կատարի էմիրի և ԱՄՆ նախագահ Թրամփի հետ՝ Իրանում և Կատարում գազի արտադրության օբյեկտների վրա հարվածներից հետո: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Մեր ընդհանուր շահերից է բխում անհապաղ մորատորիում սահմանել քաղաքացիական ենթակառուցվածքների, մասնավորապես՝ էներգետիկայի և ջրամատակարարման օբյեկտների վրա հարձակումների վրա։

Անհրաժեշտ է պաշտպանել քաղաքացիական անձանց և նրանց հիմնական կարիքները, ինչպես նաև էներգետիկ մատակարարումների անվտանգությունը ռազմական էսկալացիայից», - նշել է նա։

Ամենից շատ դիտված