Արտաքին 4 տարի առաջ - 13:46 27-02-2022

Զելենսկին հրաժարվում է Բելառուսում բանակցություններ վարել Ռուսաստանի հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Վարշավան, Բուդապեշտը, Ստամբուլը, բայց ոչ Մինսկը կարող են հարթակ դառնալ Ռուսաստանի հետ բանակցությունների համար։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

«Մյուս քաղաքները կարող են հանդիպման վայր լինել, իհարկե, մենք խաղաղություն ենք ուզում, ուզում ենք հանդիպել, ուզում ենք պատերազմի ավարտը: Վարշավա, Բրատիսլավա, Բուդապեշտ, Ստամբուլ, Բաքու՝ այս ամենը մենք առաջարկել ենք ռուսական կողմին։ Եվ ցանկացած այլ քաղաք մեզ hարմար է»,- գրել է նա Telegram-ի իր ալիքում։

Զելենսկին նշել է, որ պատրաստ է բանակցություններ վարել մի երկրում, «որի տարածքից հրթիռները չեն թռչում»։ Նրա խոսքով՝ միայն այս կերպ բանակցությունները կարող են լինել ազնիվ և կարող են իսկապես վերջ տալ պատերազմին։

Ավելի վաղ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ ռուսական պատվիրակությունը ժամանել է Գոմել՝ Ուկրաինայի հետ բանակցությունների համար եւ պատրաստ է դրանց։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր բանակցություններ վարելու պատրաստակամության մասին, որոնց ընթացքում կքննարկվի Ուկրաինայի չեզոք կարգավիճակը։ Իր հերթին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է նման բանակցությունները վստահել Մինսկին, ինչի մասին տեղեկացվել է նաև ուկրաինական կողմին։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը