copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 09:48 19-03-2026

Այսօր բացեցինք 45-րդ մանկապարտեզը. Ավինյան (տեսանյութ)

Այսօր վերաբացեցինք 2 մանկապարտեզ, և այսպիսով՝ վերջին տարիներին հիմնանորոգված մանկապարտեզների թիվը հասավ 45-ի։ Այս մասին Ֆեսյբուքի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Այսօր վերաբացեցինք միանգամից 2 մանկապարտեզ, և այսպիսով՝ վերջին տարիներին հիմնանորոգված մանկապարտեզների թիվը հասավ 45-ի։

2026 թվականին նախատեսում ենք մեկնարկել ևս 13 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներ՝ ստեղծելով ավելի հարմարավետ, անվտանգ և ժամանակակից պայմաններ մեր երեխաների համար։

Շնորհակալություն Եվրոպական Միության, Եվրոպական Ներդրումային Բանկի, Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամի ու մասնակից պետությունների, ՄԱԶԾ-ի մեր գործընկերներին՝ արդյունավետ ու ապագայակենտրոն համագործակցության համար»։

Ամենից շատ դիտված

19:00 Գազը կարող է դառնալ 600 դոլար, և կասեն՝ դա ինքնիշխանության գինն է. Զոհրաբյան
09:00 Մինչ մեզ Եվրոպա են «տանում», Սանոսյանի եղբայրը ՌԴ անձնագրով միլիոններ է դիզում
15:35 Մի փեսան՝ քաղաքապետի տեղակալ, մյուսը՝ տնօրեն, խնամին՝ բաժնի պետ. Գյումրիի «ներքին կապերը»
12:26 Աշխարհում 500 մարդ սառեցվել է՝ ապագայում վերակենդանանալու ակնկալիքով
11:22 Պարզվել է Արտենիում Ford Transit-ի և «ԶԻԼ»-ի բախման հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը
10:56 Արգենտինայում տեղադրվել է Լիոնել Մեսսիի 26 մետրանոց հուշարձանը
20:55 Քաղաքացին թանկարժեք մեքենան կայանել է «Զվարթնոց»-ում. վերադառնալով՝ այն հայտնաբերել է վնասված
20:24 Իշխան Սաղաթելյանի կինը հարցաքննության է հրավիրվել
13:52 Վարժանքների ժամանակ վնասվածք ստացած զինծառայողը վիրահատվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում
20:37 Բախվել են «Toyota Camry»-ն և ալյուրով բարձված բեռնատարը․ վերջինը կողաշրջվել է. կան վիրավորներ