copy image url
Ներքին 3 տարի առաջ - 21:39 22-05-2023

Արտաշատի թիվ 4 մանկապարտեզը թունավորման դեպքից հետո փակ է

Օրեր առաջ «Արտաշատ» բժշկական կենտրոն թունավորում չճշտված ախտորոշմամբ 14 երեխա է տեղափոխվել։ Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները պարզել են, որ երեխաները Արտաշատի մանկապարտեզներից մեկի սաներն են, տուն վերադառնալուց հետո նրանց մոտ սննդային թունավորման ախտանիշներ են հայտնաբերվել, և նրանք տեղափոխվել են հիվանդանոց:

Արտաշատի համայնքապետարանի մամուլի քարտուղար Գոհար Հովսեփյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ դեպքը տեղի է ունեցել Արտաշատի թիվ 4 մանկապարտեզում։

«Մայիսի 18-ին երեկոյան մանկապարտեզի 16 սաներ տեղափոխվել են Արտաշատի ԲԿ՝ արտաքին թունավորման ախտանշաններով»,- ասաց Հովսեփյանը։

«Երեխաների մոտ եղել է սննդային թունավորում՝ չճշտված փսխումայնի համախտանիշով, տվյալ պահին նրանց վիճակը գնահատվել է միջին և թեթև ծանրության։ Շաբաթ օրը 13 երեխա դուրս էր գրվել, իսկ մյուս երեքը նույն օրը երեկոյան են դուրս գրվել, նրանց վիճակը գնահատվել է բավարար»,- ասաց մամուլի խոսնակը։

Հարցրինք, թե այս պահին մանկապարտեզը գործո՞ւմ է, պատասխանեց․ «Ո՛չ, դեռևս փորձաքննություն է ընթանում, արդյունքները դեռ հայտնի չեն, համապատասխան կառույցները կտան իրենց գնահատականները»,- ասաց նա և հավելեց, որ տեղին կլինի լսել մասնագետների պարզաբանումը։

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
22:45 Բերման են ենթարկվել «Նարդոսցի Սերգուլիկը», «Փումփուլիկը», «Սնայպերչիկը», «Բեթմենը», «Խուճուճիկը», «Խուտուտիկը», «Այֆոնչիկը»
22:08 Իրանի առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեին ուղերձ է հղել հարևան երկրներին
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
23:14 ԱՄՆ-ն Իրանի հետ «զուսպ է գործում»․ Թրամփ
20:14 Իմ մինուճար, իմ կյանքի ամենամեծ սեր. Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի դուստրը նշում է ծննդյան տարեդարձը
19:51 Ծնվել է դերասան Կարո Հովհաննիսյանի և Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
23:04 Պորտուգալիայում ձերբակալել են անտառային հրդեհների հրկիզման մեջ կասկածյալին