copy image url
Մամուլ 5 ամիս առաջ - 07:25 19-03-2026

Արսեն Թորոսյանի գերթանկարժեք հեծանիվը 5-ից 10 հազար ԱՄՆ դոլար արժե. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, որ հանուն պաշտոնի հեծանիվ էր վարում և 20 կգ-ից ավել քաշ կորցրեց, պարզվում է՝ գերթանկարժեք հեծանիվ էր վարում։

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց նախարար Արսեն Թորոսյանի հեծանիվը և պարզեց, որ լուսանկարում երևացող հեծանիվը Canyon Aeroad մրցարշավային, բարձր դասի carbon հեծանիվների ընտանիքին է պատկանում։ Canyon-ի պաշտոնական կայքում Aeroad CF SLX 7 Di2 մոդելը վաճառվում է 5,099 դոլարով, CF SLX 8 Di2-ը՝ 6,199 դոլարով, CF SLX 9 Di2-ը՝ 8,299 դոլարով, իսկ Aeroad CFR AXS տարբերակը սկսվում է 10,499 դոլարից։ Լուսանկարից հեծանիվի ճշգրիտ կոմպլեկտացիան հաստատել հնարավոր չէ, բայց ակնհայտ է, որ խոսքը «սովորական» հեծանիվի մասին չէ։

Այսինքն՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը գերթանկարժեք հեծանիվ էր վարում։ Ուսումնասիրեցինք նրա հայտարարագիրը, բայց հեծանիվի մասին տվյալներ չգտանք։
Այս թանկարժեք հեծանիվի արժեքը ուշագրավ է այնքանով, որ Armstatի հրապարակած 2024 թվականի տվյալներով՝ Հայաստանի բնակչության 21.7%-ը ապրել է ազգային աղքատության գծից ներքև։ Որոշ մարզերում պատկերը շատ ավելի ծանր է․ Շիրակում աղքատությունը կազմել է 43.0%, Տավուշում՝ 39.9%, Վայոց ձորում՝ 30.3%։ Այս թվերը պարզապես վիճակագրություն չեն․ դրանք տասնյակ հազարավոր ընտանիքների առօրյա ընտրությունն են՝ դեղորա՞յք, սնո՞ւնդ, թե՞ կոմունալ վճար։ Իսկ սոցիալական հարցերի նախարարը գերթանկարժեք հեծանիվ է վարում։
Քանի դեռ Հայաստանի հազարավոր ընտանիքներ շարունակում են ապրել աղքատության պայմաններում, հանրային պաշտոն զբաղեցնող անձի ցուցադրական թանկարժեք առօրյան դառնում է ոչ միայն անձնական ճաշակի, այլև քաղաքական ու բարոյական պատասխանատվության թեմա։
Հիշեցնենք, որ Արսեն Թորոսյանը, իհարկե, վկայի կարգավիճակով, անցնում է COVID-19ի քրեական գործով, որը 6 տարի շարունակ քննում է»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի