copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 21:35 18-03-2026

Ցանկացած արյան դիմաց արյամբ են վճարում. Իրանի գերագույն առաջնորդը՝ Լարիջանիի մահվան մասին

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին, անդրադառնալով երկրի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի մահվանը, հայտարարել է, որ մարդասպանները կպատժվեն դրա համար։

«Ցանկացած արյան դիմաց արյամբ են վճարում, նահատակներին սպանող հանցագործները շուտով պետք է հատուցեն»,- ասված է Խամենեիի ուղերձում, որը հրապարակվել է նրա Telegram-ալիքում։

Նախօրեին Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել էր, որ Լարիջանին սպանվել է Թեհրանի վրա Իսրայելի հարձակման ժամանակ։

Ավելի ուշ Լարիջանիի գրասենյակը հաստատեց նրա զոհվելու փաստը։ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն իշխանության ամենաազդեցիկ դեմքերից մեկն էր։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի