copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 14:47 10-10-2023

Իրանի գերագույն առաջնորդը պնդում է՝ Իսրայելն անուղղելի պարտություն է կրել

Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Սեյեդ Ալի Խամենեին հայտարարել է, որ Իսրայելն անուղղելի պարտություն է կրել ինչպես ռազմական, այնպես էլ հետախուզական առումով։ Այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

«Ես ասում եմ, որ այդ կործանարար երկրաշարժը կարողացավ քանդել օկուպացիոն վարչակարգի որոշ հիմնական կառույցները, որոնք անհնար է հեշտությամբ վերականգնել։ Մենք համբուրում ենք գործողության հմուտ ևխելացի կազմակերպիչների և պաղեստինցի երիտասարդների ճակատներն ու ձեռքերը, բայց նրանք, ովքեր ասում են, թե վերջին իրադարձությունները պաղեստինցիների կատարածը չէ, սխալվում են»,- ասել է նա։

Խամենին նշել է, որ սիոնիստներն իրենց գործողություններով աղետի մատնեցին իրենց։

«Երբ դաժանությունը եւ հանցավորությունը չափն անցնում են, երբ գազանությունը հասնում է գագաթնակետին, պետք է փոթորկի սպասել»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից