copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 20:25 18-03-2026

Ադանայում ևս մեկ Patriot ՀՕՊ համակարգ կտեղակայվի. Թուրքիայի ՊՆ

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Գերմանիայում գտնվող դաշնակիցների օդային հրամանատարության կողմից հատկացված մեկ այլ «Patriot» ՀՕՊ համակարգ կտեղակայվի Թուրքիայի Ադանա նահանգում։

Նշվում է, որ այն տեղակայվել է այնտեղ գտնվող իսպանական «Patriot» համակարգի կողքին։

Նշենք, որ ավելի վաղ «Bloomberg» պարբերականը հայտնել էր, որ ՆԱՏՕ-ն իր օրակարգում ներառել է Թուրքիայում բալիստիկ հրթիռային պաշտպանության կարողությունների ընդլայնումը։

ԱՄՆ-ի, Իրանի և Իսրայելի միջև շարունակվող հակամարտության ընթացքում Թուրքիայի օդային տարածքի ուղղությամբ օրերս շարժվել էր 3 բալիստիկ հրթիռ, որոնք ոչնչացվել էին ՆԱՏՕ-ի ՀՕՊ համակարգի կողմից։ Դրանից հետո ՆԱՏՕ-ն Թուրքիայի Մալաթիա նահանգում տեղակայել էր «Patriot» ՀՕՊ համակարգ։

Ermenihaber

Ամենից շատ դիտված