copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 13:59 19-10-2023

ԱՄՆ-ն Ադանայում փակում է իր հյուպատոսությունը

Թուրքիայում շարունակվող բողոքի ցույցերի ֆոնին Միացյալ Նահանգները որոշել է անորոշ ժամանակով փակել իր հյուպատոսությունը Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Ադանա քաղաքում։

Այս մասին ասված է Անկարայում ԱՄՆ դեսպանատան կայքում։

Հաղորդագրության մեջ նշված է, որ առաջիկա շաբաթներում Իսրայելում ու Գազայի հատվածում ծավալվող իրադարձություններով պայմանավորված Թուրքիայում խոշոր ցույցեր են սպասվում, իսկ ցանկացած հավաք, նույնիսկ եթե այն խաղաղ բնույթ է կրում, կարող է սրվել ու դառնալ բռնությունների պատճառ։

Նշենք, որ լույս չորեքշաբթի գիշերը Թուրքիայի մի շարք քաղաքներում բողոքի ցույցեր են իրականացվել Իսրայելի դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ, իսկ Ադանայում ցուցարարները քարեր ու «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել ԱՄՆ-ի հյուպատոսության շենքի ուղղությամբ։

Ամենից շատ դիտված

18:15 Փամբակ գետում որոնվող 13-ամյա աղջիկը 7-ամյա քրոջ հետ է եղել. երկուսն էլ չկան
13:32 Նազենի Հովհաննիսյանը քննադատել է Արմեն Գրիգորյանի ու Հաջիևի զբոսանքը Դիլիջանում և անդրադարձել Ռուբեն Վարդանյանին
23:02 Մանր բռնապետը «դեմոկրատիայի բաստիոնը» փաստացի վերածել է «դեմոկրատիայի կոնցլագերի». Բագրատ Միկոյան
10:00 Ճակատագրի հեգնանք ՊԵԿ-ում. Ծառուկյանի բիզնեսին տուգանած գլխավոր տեսուչը դատի է տվել իր շեֆերին
23:23 Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի՝ հոգին կորցրած դիկտատորին. Նարեկ Կարապետյան
16:30 ԱԱԾ-ն Փաշինյանի քմահաճությունների գերի՞ն է, թե՞ մարդու իրավունքը խախտելու հիմք կա
21:53 Մանդատ գողանալ չի ստացվելու. Իվետա Տոնոյան
14:00 Ընդդիմադիրները ժողովրդին կուղարկե՞ն թեյ խմելու, թե՞ կպայքարեն մինչև վերջ
23:18 Ռոբերտ Քոչարյանին օդանավակայանում արգելել են լքել երկիրը
16:18 Փաշինյանը Աննա Հակոբյանին գործուղում է ԱՄՆ՝ Առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի միջոցառմանը