copy image url
Մամուլ 5 ամիս առաջ - 07:25 17-03-2026

Թորոսյանի «մեգանախարարության» նախագիծը իշխանության սեղանին. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանության ներսում ակտիվ քննարկվում է առողջապահության և սոցիալական ոլորտների կառավարման նոր մոդելի ներդրումը, որի շրջանակում պետք է միավորվեն Առողջապահության և Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունները։

Կառավարությունից «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով՝ այդ նախաձեռնության հիմնական շահառուներից մեկը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն է, որը ակտիվ աշխատում է, որպեսզի ընտրություններից հետո ձևավորվելիք կառավարությունում հենց ինքը զբաղեցնի միավորված գերատեսչության ղեկավարի պաշտոնը։

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների՝ քննարկվող նախագծի վրա աշխատանքները արդեն բավական առաջ են գնացել և մտնում են վերջնական փուլ։ Նախագծի հեղինակները պնդում են, որ սոցիալական քաղաքականությունն ու առողջապահությունը պետք է կառավարվեն մեկ կենտրոնից՝ համակարգը «ամբողջությամբ վերափոխելու» նպատակով։ Սակայն կառավարության ներսում այս գաղափարը միանշանակ չի ընդունվում։

Իշխանության ներսում արդեն նկատվում են դժգոհություններ Թորոսյանի ակտիվությունից և նախաձեռնությունների ձևից։ Կառավարության ներսից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցում են, որ որոշ պաշտոնյաներ այդ գործընթացը բնութագրում են որպես Թորոսյանի հերթական փորձ՝ վերահսկել առավել մեծ ոլորտ։
Ու եթե այս սցենարը կյանքի կոչվի, ապա ներկայիս առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կհեռանա պաշտոնից, նրան այլ պաշտոն կառաջարկվի։ Իսկ նրա տեղակալ Լենա Նանուշյանը կմնա համակարգում, քանի որ Թորոսյանի մտերիմն է։
Հիշեցնենք, որ Արսեն Թորոսյանը առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2018-2021 թվականներին՝ հենց այն ժամանակահատվածում, երբ Հայաստանը, ինչպես ողջ աշխարհը, բախվեց COVID-19ի համավարակին։ COVID-19-ի ծանր հետևանքների և մահացության բարձր ցուցանիշների ֆոնին հանրային դաշտում նրա գործունեությունը հաճախ խիստ քննադատության էր ենթարկվում, և քաղաքական ընդդիմախոսները նրան անգամ «մահվան նախարար» էին անվանում։
Բացի այդ, կորոնավիրուսի ժամանակաշրջանի որոշ պետական գնումների և որոշումների վերաբերյալ հարուցված քրեական գործերի մի մասը դեռևս քննվում է իրավապահ մարմիններում։ Տարբեր դրվագներով գործեր կան թե՛ դատարանում, թե՛ նախաքննության փուլում՝ Հակակոռուպցիոն կոմիտեում, որոնք առնչվում են Արսեն Թորոսյանին և իր ընկերներին։ Բայց Արսեն Թորոսյանի կարգավիճակը մեղադրյալ չի դառնում»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
14:10 Հայկոյի մեղեդին, Դիլիջանի ջերմությունն ու աստղային կազմը․ էկրան է բարձրացել «Մի գդալ սեր» ֆիլմը
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
11:29 Չորս ամսում՝ 3-րդ դեպքը․ սա խորքային խնդրի մասին վկայող խայտառակ իրավիճակ է․ Արփինե Հովհաննիսյան