Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 17:21 16-03-2026

Արդյունավետ մրցակցային միջավայրը նպաստում է տնտեսության դիվերսիֆիկացմանը. Գևորգ Պապոյան

Երևանում մեկնարկել է Մրցակցության միջազգային ցանցի (ICN) շահերի պաշտպանության աշխատանքային խմբի տարեկան աշխատաժողովը, որին մասնակցել են 32 երկրների պատվիրակներ՝ մրցակցային մարմինների ներկայացուցիչներ, փորձագետներ, հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից։

«ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը միջոցառմանը հանդես է եկել բացման խոսքով, որում նշել է, որ մրցակցությունը տնտեսության կայուն զարգացման կարևոր առանցքային պայմաններից է, և մրցակցության բարձրացման քաղաքականությունն ամրագրվել է նաև Կառավարության տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինում։

«Արդյունավետ մրցակցային միջավայրը նպաստում է տնտեսության դիվերսիֆիկացմանը, նորարարությունների խթանմանը, ներդրումային գրավչության բարձրացմանը և սպառողների շահերի առավել արդյունավետ պաշտպանությանը։ Հետևաբար մրցակցության քաղաքականության զարգացումը և դրա արդյունավետ կիրարկումը կարևոր դեր ունեն տնտեսական քաղաքականության ձևավորման և իրականացման գործընթացում», - նշել է նախարար Պապոյանը։

Համաժողովի նպատակն էր ուսումնասիրել և գնահատել նախորդ տարիների արդյունքները, ինչպես նաև նախանշել մրցակցության մարմինների միջև համագործակցության հետագա զարգացման և աշխատանքային գործունեության իրականացման ուղիները։

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը հանդես է եկել հիմնական ելույթով՝ «Մրցակցության շահերի պաշտպանության կարևորությունը՝ ժամանակակից արագ փոփոխվող տնտեսությունում» թեմայով։

Միջոցառմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը։

2024 թվականին ICN-ը հայտարարել էր աշխատաժողովը հյուրընկալելու մրցույթ, որի արդյունքում հաղթող էր ճանաչվել Հայաստանի Հանրապետության հայտը՝ ի դեմս Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի»,- ասվում է հաղորդագրությունում։

Ամենից շատ դիտված

19:37 Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը
17:37 Արեց հնարավորն ու անհնարը. Լիանա Վանոյանի շնորհակալությունը ջրասուզակ Վահե Մելքոնյանին
19:00 Պապ թագավորը չէ խնդիրը, այլ Ամիրյանը․ դա Ադրբեջանը չէր կարող ընդունել
20:30 Ոսկեգույն պատրանք. Պապոյանը հաշվում է բեռնատարները, գյուղացին՝ իր կորուստները
22:44 Ռոտենբերգի փաստաբանը պնդում է՝ Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ
10:26 Ընտրությունների հաջորդ օրը ԱՆ-ի ցուցումով քույրիկիս ապօրինաբար հեռացրել են աշխատանքից․ Ղազարյան
22:37 Ռուսական բենզինի հնարավոր արգելքը. ինչպես կդիմակայի Հայաստանը նոր փորձությանը
19:44 Երևանում կորած չինացի աղջկան գտել են
22:31 Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց
22:20 Հայ դատի ոչ մի ներկայացուցիչ չի հրավիրվել ԱՄՆ Կոնգրեսի ադրբեջանական միջոցառմանը