Ուղիղ եթեր
Ներքին Միտք 2 ամիս առաջ - 15:15 15-03-2026

Փաշինյանի ցուցմունքն ընդդեմ Հայաստանի Հանրապետության․ Էդմոն Մարուքյան

ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը յութուբյան իր ալիքում տեսանյութ է հրապարակել, որւմ մասնավորապես ասվում է․

Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում

Այս հաղորդման ընթացքում խոսել եմ Հայաստան ի Սահմանադրության փոփոխության և երկրի անկախության հետ կապված հարցերի մասին։ Վերլուծել եմ, թե ինչու են իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ առաջ տանում Սահմանադրության փոփոխության թեման։

Քննարկվել է նաև այն տեսակետը, որ Սահմանադրությունը փոխելու պահանջը կապված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև ի դիրքորոշման հետ։

«Հաղորդման ընթացքում անդրադարձել եմ նաև Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի Հայաստանում կա երկու քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր», որը, նրա խոսքով, ցանկանում է խաղաղություն, և մյուս ուժերը, որոնք իբր ուզում են պատերազմ։

Ներկայացրել եմ, թե ինչու այս բաժանումը շատերի կողմից դիտվում է որպես քաղաքական մանիպուլյացիա ընտրություններից առաջ։

Առանձին խոսել եմ նաև Հայաստանի Անկախության հռչակագրի մասին՝ որպես Հայաստանի պետականության հիմք հանդիսացող փաստաթուղթ, և այն մտահոգությունների մասին, որոնք առաջանում են Սահմանադրության հնարավոր փոփոխությունների շուրջ»։

Մանրամասն՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով