Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 21:17 14-03-2026

Ադրբեջանին ևս պետք են երաշխիքներ, որ ռևանշիզմ չի լինի. Ռոբերտ Քոչարյան

Ես վստահ չեմ, որ Ալիևը չի ուզում երաշխիքներ. իմ տպավորությամբ մերոնք այդ հարցը չեն էլ բարձրացնում։ Եթե վաղը Ալիևը համաձայնվի երաշխիքների հետ, ես ունեմ այն տպավորությունը, որ Նիկոլ Փաշինյանը զանգելու է, ասելու է՝ ի՞նչ ես անում, պետք չեն այդ երաշխիքները։ Այս մասին փոդքասթի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Որովհետև իրեն պետք է քարոզչական խաղաղություն։ Օրինակ, վաղը ստորագրվում է ամբողջական խաղաղության պայմանագիր՝ երաշխիքային համակարգով։ Այդ դեպքում հարց է առաջանալու՝ Նիկոլ Փաշինյան, դու ո՞վ ես, դու Ղարաբաղը հանձնողն ես, դու պատերազմում պարտվողն ես, ու այս խաղաղություն այնքան ամուր է, որ դու մեզ պետք չես։ Այ դրա համար եմ ես ասում՝ հայ ժողովրդին պետք է հարատևելի խաղաղություն, որը կախված չի Նիկոլ Փաշինյանի քաղաքական հաշվարկներից, որը կախված չի Իլհամ Ալիևի տրամադրությունից։ Եթե կողմերը անկեղծ են խաղաղության ձգտում, երկու կողմն էլ կարիք ունեն երաշխավորված խաղաղության. մեկը այս պահին այդ խաղաղությունը երաշխավորված ունենալու համար, մյուսը երկարատև առումով վստահ լինելու համար, որ ռևանշիզմի դրսևորումները ևս զսպվելու են։ Հիմա վա՞տ է սա, իհարկե լավ է»,– ընդգծեց Քոչարյանը։

Անդրադառնալով թեզին, որ դուռ դռան հարևանների համար ավելի հեշտ է խոսելը, քան եթե երրորդ կողմը միջնորդի, փորձի բարիշացնել, նա ասաց. «Ոչ մեկը դեմ չի դրան, ես ինքս երկարատև բանակցել եմ և եթե մենք Քի Վեսթում ստորագրեինք այդ պայմանագիրը, կլիներ երկու հոգու մեջ պայմանավորված, բայց հետո լուրջ երաշխիքային համակարգով ամրագրված։ Քի Վեսթում ենթադրվում էր, որ լինելու է լուրջ երաշխիքային համակարգ։ Մինսկի խմբի համանախագահները պետք է լինեին երաշխավորողները՝ Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա և Ռուսաստան։

Պատերազմների 90%-ը հարևանների մեջ է լինում, բայց երաշխիքային համակարգը հենց դրա համար է, որ դա գործի հարատևելի»,–ասաց նա։

Ամենից շատ դիտված

19:37 Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը
17:37 Արեց հնարավորն ու անհնարը. Լիանա Վանոյանի շնորհակալությունը ջրասուզակ Վահե Մելքոնյանին
10:26 Ընտրությունների հաջորդ օրը ԱՆ-ի ցուցումով քույրիկիս ապօրինաբար հեռացրել են աշխատանքից․ Ղազարյան
19:00 Պապ թագավորը չէ խնդիրը, այլ Ամիրյանը․ դա Ադրբեջանը չէր կարող ընդունել
15:42 Արտաշ Ասատրյանի ընտանիքում մեծ կորուստ է տեղի ունեցել
20:30 Ոսկեգույն պատրանք. Պապոյանը հաշվում է բեռնատարները, գյուղացին՝ իր կորուստները
22:44 Ռոտենբերգի փաստաբանը պնդում է՝ Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ
22:37 Ռուսական բենզինի հնարավոր արգելքը. ինչպես կդիմակայի Հայաստանը նոր փորձությանը
19:44 Երևանում կորած չինացի աղջկան գտել են
22:31 Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց