Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 14:10 14-03-2026

Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան

Վայոց Ձորի մարզ կատարած այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիների հետ զրույցում հետաքրքվել է՝ գոհ են առողջության ապահովագրությունից, թե ոչ, և ընդհգծել՝ առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է:

«Լուրեր են տարածում, թե առողջության ապահովագրությունը մինչև ընտրություններն է լինելու։ Ընտրություններից հետո չի լինելու։ Ոչ, ժողովուրդ ջան, առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է։ Ընտրություններից առաջ էլ, հետո էլ»,- ասել է Փաշինյանը։

ՀՀ վարչապետը, անդրադառնալով նաև ջրերի ու ճանապարհների խնդրին, նշել է, որ խնդիրները կլուծվեն հերթով՝ ըստ առաջնահերթությունների:

«Ինչ վերաբերում է ջրի խնդրին, ճանապարհի խնդրին, էս ինչի խնդրին, էն ինչի խնդրին, ամեն ինչը հերթով կլուծվի։ Կառավարությունը և համայնքը առաջնահերթությունները կորոշեն, և ըստ առաջնահերթությունների ամեն ինչ կկառուցենք»,- ասել է Փաշինյանը։

Ամենից շատ դիտված