Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 12:20 14-03-2026

Արագածոտնի մարզում ճանապարհի ձնհալի պատճառով Honda-ն հայտնվել է դաշտում՝ բախվելով հողաթմբին

Այսօր՝ մարտի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։30-ի սահր «Honda» մակնիշի ավտոմեքենան Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 49 կմ հատվածում ճանապարհի ձնհալի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում՝ բախվելով հողաթմբի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Վարորդին օգնության են հասել քաղաքացիները, ովքեր հատուկ ավտոմեքենաներով, օգտագործելով ճոպաններ, ավտոմեքենան դուրս են բերել անվտանգ վայր և այդ ընթացքում ոչ մի պարեկ դեպքի վայրում չկար։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված