Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 2 ամիս առաջ - 21:30 13-03-2026

Պատերազմի կուսակցության ամենամեծ առաջնորդը Թրամփն ա, երկրորդն էլ՝ Նիկոլը. հարցում

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայոց եկեղեցին դարձել է «պատերազմի կուսակցություն»։ «Կտրիճ Ներսիսյանը և իր խումբը ստանձնել են պատերազմի կուսակցության առաջնորդությունը»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Փաշինյանը՝ նշելով, որ պատարագների ժամանակ «Արցախի Հանրապետություն» արտահայտության օգտագործումը, իր խոսքով, կարող է ընկալվել որպես կոնֆլիկտի և պատերազմի կոչ։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներով և քաղաքացիներին հարցրել․ «Երբ ասում են պատերազմի կուսակցության առաջնորդ, ո՞ւմ եք պատկերացնում»։

Քաղաքացիների պատասխանները տարբեր էին։

«Նիկոլին եմ պատկերացնում, որովհետև դավաճան սրիկա ա»,- ասաց մի քաղաքացի։

«Փաշինյանին»,- նշեց մեկ ուրիշը։

Մի տղամարդ ասաց. «Մի հոգի ա էլի՝ Նիկոլը»։

«Ամենամեծը Թրամփը, երկրորդը՝ մեր վարչապետը»,- նշեց մի ուրիշ հարցված՝ պատերազմը դիտարկելով համընդհանուր բնույթ։

«Ալիևին»,- պատասխանեց մեկ այլ քաղաքացի՝ նշելով, որ ներքին համակարգում չի տեսնում պատերազմ հրահրողների։

Մի տղամարդ չցանկացավ անուններ տալ: «Սատանան՝ չարիքը։ Ոչ ոք չի ուզում՝ լավ լինի, ամենքը ասում են՝ էս սարն իմն ա, էս սարն իմն ա։ Թուրքը ում շունն ա, որ գար մեր հողերը գրավեր»,- ասաց նա։

«Քոչարյանը»,- ընդգծեց մեկ ուրիշը։

Մանրամասները՝ տեսանյութում։