Սեպտեմբերի 1-ից առաջին դասարաններում կնվազի աշակերտների թիվը․ յուրաքանչյուր դասարանում կտեղավորվի առավելագույնը 26–30 երեխա:
Նպատակը՝
Թեթևացնել դասարանների ծանրաբեռնվածությունը
Լավացնել ուսուցման որակը
Տվյալ փուլով պահպանել կրթական գործընթացի կայունությունն ու կանխատեսելիությունը
Փոփոխությունները կսկսվեն միայն 1-ին դասարաններից՝ աստիճանաբար ներդրվելով հաջորդ ուսումնական տարիներին:
Կրթության ոլորտի մասնագետները, քաղաքացիները և շահագրգիռ կառույցները կարող են իրենց առաջարկները ներկայացնել մինչև մարտի 26-ը՝ Իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակում: