copy image url
Ներքին 1 տարի առաջ - 14:05 29-10-2024

Ավագ դասարաններում պետք է հրաժարվենք մեկ դասագրքի մոդելից. Անդրեասյան

Դուք լսեցի՞ք իմ պատասխանը, եթե լսեցիք՝ ինչու եք նման հարց ձևակերպում: Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ, պատասխանելով դպրոցական դասագրքերի խնդիրների հետ կապված լրագրողի հարցին, ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Ես խնդրում եմ ձեր հարցադրումից զերծ պահել որակումները, ես ասել եմ և շարունակում եմ ասել հետևյալը՝ բոլոր դասագրքերը, որոնք պետք է տպագրված լինեին, տպագրված են եղել ու տրամադրվել են դպրոցերին մինչև սեպտեմբվերի 1-ը, պա՞րզ է ձեզ իմ պատասխանը»,- դիմելով լրագրողին՝ ասաց նախարարը:

Հարցին՝ կարո՞ղ է պնդել, որ այսօր դպրոցները չունեն դասագրքերի կարիք, նախարարը ասաց. «Այն գրքերը, որոնք պետք է տպագրվեին և որոնք մրցույթի արդյունքնում երաշխավորվել են, բոլորի տպագրությունն իրականացվել է սահմանված ժամկետում, դրանք մինչև սեպտեմբերի 1-ը եղել են դպրոցներում:

Եղել են 10 առարկաներ, որոնցով դասագիրք չի երաշխավորվել կամ չի ներկայացվել մրցութային գործընթացում, կամ ներկայացվել է, բայց փորձաքննության արդյունքում դրական եզրակացություն չի ստացել: Այդ դասարանների համար դպրոցներին նախապես տեղեկացվել է, որպեսզի իրենք ուսուցումը շարունակեն հին դասագրքերով: Այստեղ նույպես որևէ խնդիր չունենք: 3 առարկաների մասով, որոնցից մեկը 10-րդ դասարանի պատմության դասագիրքն է, իսկ մյուս երկուսը «Թվային գիտություն», «Համակարգչային գրագիտություն» առարկան է, նյութեր ենք տրամադրել:
Ինչ վերաբերում է պատմության դասագրքին, մենք սա դիտարկում ենք իբրև փորձարկում: Ավագ դասարաններում պետք է հրաժարվենք մեկ դասագրքի մոդելից: Մենք դպրոցներ ունենք, որտեղ գրաբար, գծագրություն, արհեստական բանականության դասընթացներ ենք ներդրել, այսինքն առարկաները բազմազան են դառնալու, հետևաբար մեկ դասագրքին կառչած մնալը որևէ կերպ չի նպաստում կրթության արդյունավետությանը: Մենք փորձում ենք այս տարի պատմության դասընթացի միջոցով այս մեթոդաբանությունը սովորեցնել մեր ուսուցիչներին: Սա կդառնա մեր հաջորդ ռեֆորմի սկիզբը»,-ասաց նա:

Ամենից շատ դիտված

15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
12:20 Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով
11:00 Երկու քույր են, երկուսն էլ մի բոյի
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք
17:36 ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
11:52 Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատի մարզում. կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են նաև կրակոցներ
12:27 Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվեց
14:43 Կաթողիկոսի դատը. ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան