Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 23:52 11-03-2026

Լոռի բերդի և Սուրբ Նիկոլայ Հրաշագործ եկեղեցու վերականգնման աշխատանքներն ավարտվել են. ԿԳՄՍՆ

Լոռի բերդ քաղաքատեղիի և Ամրակիցի Սուրբ Նիկոլայ Հրաշագործ ռուսական ուղղափառ եկեղեցու շինարարական աշխատանքներն ավարտվել են, ներկայացվել են ավարտական կատարողական ակտերը, որոնք այժմ գտնվում են ուսումնասիրման և ստուգման փուլում։

Այս մասին հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Լոռի բերդ քաղաքատեղիի տարածքում տեղադրվել է նաև տեղեկատվական մոդուլային կենտրոն, որը ծառայելու է որպես այցելուների զբոսաշրջային տեղեկատվական և սպասարկման կետ։ Միայն 2020 թվականին քաղաքատեղին ավելի քան 27 հազար այցելու է ունեցել:

Ժաննա Անդրեասյանն առաջարկել է նաև զարգացնել սրճարանային հատվածը՝ այն դիտարկելով որպես լրացուցիչ եկամտի աղբյուր, որը կարող է նպաստել տարածքի ակտիվացմանն ու այցելուների սպասարկման որակի բարձրացմանը։

Ամենից շատ դիտված