copy image url
Արտաքին 5 ամիս առաջ - 20:57 10-03-2026

Իրանում պատերազմի հետևանքով մոտ 15 հազար մարդ է վիրավորվել

Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների հետևանքով վիրավորվել է ավելի քան 15,000 մարդ, հայտնել է Իրանի առողջապահության նախարարությունը։

«ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից պարտադրված պատերազմի սկզբից (փետրվարի 28-ին) ի վեր մեր երկրի ավելի քան 15,000 քաղաքացի վիրավորվել է»- ասվում է Tasnim լրատվական գործակալության կողմից մեջբերված հայտարարության մեջ։

Գործակալության տվյալներով՝ այդ մարդկանցից 12,495-ը բուժվել և դուրս է գրվել, մինչդեռ ևս 1,682 մարդ շարունակում է մնալ հիվանդանոցում։